Մեր մասին

Հարգելի՛ այցելու, 


Բարի գալուստ «Նեյրօքլինիք» նյարդաբանության կենտրոն։ Առաջին գերմանական բժշկական հաստատությունը Հայաստանում, որտեղ առաջնային են միջազգային փորձը և գերազանցության ձգտումը, գերմանական բժշկության լավագույն ավանդույթներն ու չափանիշները։ 


«Նեյրoքլինիք» նյարդաբանության կենտրոնը հիմնադրել է Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի բժշկական գիտությունների դոկտոր, Գերմանիայում լիցենզավորված առաջատար նյարդաբան և նեյրոգիտնական Սարգիս Աբրահամյանը։ Կլինիկայում մասնագիտական գործունեություն են ծավալում Գերմանիայում որակավորված, երկարամյա մասնագիտական փորձառությամբ բարձրակարգ մասնագետներ՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդատվություն, ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում։ 


«Նեյրօքլինիք» նյարդաբանության կենտրոնում մատուցվում են հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ, նյարդավերականգնողական բուժում՝ ֆիզիո-էրգոթերապևտների և լոգոպեդների աջակցությամբ։

Կարևորելով բուժառուների առողջական խնդիրների առանձնահատկությունները՝ կլինիկայի բժիշկ-մասնագետները և ողջ բուժանձնակազմը անհատական վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուր այցելուի։ Շնորհիվ կլինիկայում առկա վերջին սերնդի ախտորոշման և հետազոտական սարքավորումների՝ բուժառուին հնարավորություն է ընձեռվում լիարժեք հետազոտվել՝ առանց որևէ այլ կենտրոն այցելելու։ 


Հետևելով միջազգային բժշկության լավագույն օրինակին՝ առաջինը Հայաստանում՝ «Նեյրoքլինիքում» ներդրվել է գերմանական մոդելով նյարդաբանառադիոլոգիական ռենտգեն կոնֆերանսի համակարգը՝ հնարավորություն ստեղծելով միջդիսցիպլինար խորհրդակցության ձևաչափով քննարկել համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ)  և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտությունները՝ Գերմանիայում որակավորված ռադիոլոգների մասնակցությամբ։


«Նեյրօքլինիք»։ Նյարդաբանական առողջության նոր դարաշրջան Հայաստանում։