ՀՏՀ
NeuroKlinik-ը Հայաստանում առաջին պրեմիում նյարդաբանական կենտրոնն է՝ ստեղծված գերմանական բժշկական չափանիշներով։ Կլինիկայի բուժանձնակազմը համալրում են Գերմանիայից ժամանած առաջատար մասնագետներ և տեղական բարձրակարգ բժիշկներ, ովքեր իրականացնում են լիարժքեք և ճշգրիտ ախտորոշում, անհատական խորհրդատվություն և արդյունավետ բուժում՝ համատեղելով բժշկական հարուստ գիտելիքները, մարդկային ջերմ վերաբերմունքը և հանգիստ, վստահություն ներշնչող մթնոլորտը։
Մեր ծառայությունները նախատեսված են այն այցելուների համար, ովքեր գնահատում են սեփական առողջությունը, ծառայությունների մատուցման բարձր որակը, գիտելիքը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր բուժառուին։ Մենք սպասարկում ենք նյարդաբանական խնդիրներով մեծահասակներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարևորում են կանխարգելիչ զննումը և ցանկանում ստանալ մասնագիտական երկրորդ կարծիք։
NeuroKlinik-ի բժիշկները մասնագիտացած են նյարդաբանական և հոգեբանական տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման ոլորտներում, այդ թվում՝
Նյարդաբանական հիվանդություններ
- Գլխուղեղի կաթվածների կանխարգելում, պատճառների բացահայտում և հետինսուլտային վերականգնողական բուժում
- Գլխացավեր և միգրեններ
- Գլխապտույտներ և հավասարակշռության խանգարումներ
- Էպիլեպսիա
- Ցրված սկլերոզ և նյարդային համակարգի այլ քրոնիկ բորբոքային հիվանդություններ
- Նեյրոբորելիոզ և նյարդային համակարգի ինֆեկցիոն հիվանդություններ
- Պարկինսոնի հիվանդություն և շարժողական խանգարումներ
- Հիշողության խանգարումներ և դեմենցիաներ
- Սուր և քրոնիկ ցավային համախտանիշներ (գլխացավեր, ծայրամասային նյարդերի վնասումներ)
- Մենինգիտ և էնցեֆալիտ
- Ծայրամասային նյարդային համակարգի ախտահարումներ
- Մկանային հիվանդություններ
- Նյարդային համակարգի ուռուցքային հիվանդությունների ախտորոշում և բուժում
- Ողնաշարի և ողնուղեղի ախտաբանական պրոցեսներ
- Գանգուղեղային փակ վնասվածքներ
Հոգեբանական և հոգեբուժական խանգարումներ
- Դեպրեսիա
- Տագնապային խանգարումներ
- Հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ (PTSD)
- Քնի խանգարումներ
- Վարքային խանգարումներ
NeuroKlinik-ում առաջին այցի ընթացքում իրականացվում է խորհրդատվություն, ինչպես նաև դրվում է առողջության վերականգնման վստահ հիմքը։ Մեր մասնագետներն ապահովում են համապարփակ և անհատական մոտեցում։ Այցը ներառում է բժշկական պատմության մանրամասն ուսումնասիրություն, նյարդաբանական մանրակրկիտ զննում, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ գործիքային կամ լաբորատոր հետազոտությունների պլանավորում։
Մեր մասնագետները ժամանակ կտրամադրեն ձեր բոլոր գանգատների, նախորդ բուժման պատմության և հնարավոր ռիսկերի գնահատմանը՝ իրականացնելով ճշգրիտ ախտորոշում և անհատական բուժման պլան։ Անհրաժեշտության դեպքում առաջին իսկ այցի ընթացքում կարող է հրավիրվել կոնսիլյում՝ բազմամասնագիտական քննարկման ձևաչափով։
NeuroKlinik-ը առաջարկում է գերմանական գերժամանակակից սարքավորումներով իրականացվող մի շարք բարձրակարգ ախտորոշիչ հետազոտություններ՝ ներառյալ․
Նյարդաբանական գործիքային հետազոտություններ
- Գլխուղեղի անոթների դուպլեքս սոնոգրաֆիա (էքստրակրանիալ, ինտրակրանիալ և տրանսնուխալ հետազոտություններ)
- Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիա
- Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)
- Հարուցված պոտենցիալների հետազոտություններ (սոմատոսենսոր, տեսողական և լսողական)
- Շարժողական հարուցված պոտենցիալներ
- Էլեկտրոնեյրոգրաֆիա
- Էլեկտրոմիոգրաֆիա (ԷՄԳ)
Վեգետատիվ նյարդային համակարգի ախտորոշում
- Շելոնգ թեստ
- Սրտի հաճախականության շեղումների վերլուծություն
- Սիմպաթիկ մաշկի արձագանքի գնահատում (Sympathetic Skin Response)
Հատուկ ախտորոշիչ թեստեր
- Կլման ակտի էնդոսկոպիկ գնահատում
- Նեյրոպսիխոլոգիական թեստավորում
- Գոտկային (լյումբալ) պունկցիա
Սրտային ախտորոշում
- Էխոսրտագրություն
- Էլեկտրոկարդիոգրամմա
- 24-ժամյա ԷՍԳ կամ Հոլտեր-մոնիթորինգ
- 24-ժամյա զարկերակային ճնշման մոնիթորինգ
Ընդհանուր սոնոգրաֆիկ (Ուլտրաձայնային) հետազոտություններ
- Ընդհանուր սոնոգրաֆիա ներքին օրգանների վիճակի գնահատման համար
Այո՛։ NeuroKlinik-ում մենք առաջարկում ենք հստակ ձևակերպված ախտորոշիչ փաթեթներ, որոնք ներառում են խորհրդատվություն, բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և հստակ ներկայացված գներ։
Փաթեթները նախատեսված են տարբեր նյարդաբանական խնդիրների արագ և արդյունավետ գնահատման համար։
Առկա են նաև
- Գլխացավի ախտորոշիչ փաթեթ
- Ցրված սկլերոզ ախտորոշմամբ բուժառուների հսկողության փաթեթ
- Էպիլեպսիայով պացիենտների հսկողություն փաթեթ
- Գլխապտույտներ և հավասարակշռության խանգարումների ախտորոշման փաթեթ
- Նյարդաբանական կանխարգելիչ զննում
Փաթեթները կազմված են հաշվի առնելով բուժառուների պահանջները՝ կարևորելով՝ մրցունակ պայմանները, պարզ և թափանցիկ գնային քաղաքականությունը։
Այո, NeuroKlinik-ը համագործակցում է առողջապահության ապահովագրություն իրականացնող ընկերությունների հետ։ Դուք կարող եք օգտվել մեր կլինիկայի գրեթե բոլոր հետազոտություններից և բուժական ծառայություններից։
NeuroKlinik-ում հաճախորդներին սպասարկում են Գերմանիայում որակավորում ստացած, երկարամյա մասնագիտական փորձառությամբ առաջատար մասնագետներ։ Նրանք իրականացնում են միջազգային մակարդակի խորհրդատվություն, ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ առանց Հայաստանից մեկնելու։ Մեր խորհրդատվությունների և եզրակացությունների մեծ մասը կատարվում է Գերմանիայում լիցենզավորված նյարդաբանների կողմից՝ տեղում կամ հեռավար համագործակցության շրջանակում:
Կլինիկայի բազմալեզու, փորձառու թիմը կուղեկցի Ձեզ բուժման ամբողջ ընթացքում՝ ապահովելով անհատական մոտեցում և շարունակական աջակցություն։
Հերթագրվելու համար կարող եք զանգահարել 011 56 56 56 հեռախոսահամարով, WhatsApp-ով կամ կապ հաստատել մեր կայքի միջոցով։ Մեր թիմը սիրով կօգնի Ձեզ ընտրել համապատասխան մասնագետ կամ ծառայության փաթեթ՝ ապահովելով արագ և հարմար հերթագրման գործընթաց։
Սովորաբար այցելության ժամադրությունը տրվում է 1–2 շաբաթվա ընթացքում։ Սակայն, եթե ունեք սրացած կամ անհետաձգելի գանգատներ, խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ։ Կախված իրավիճակի հրատապությունից՝ մենք կփորձենք այց կազմակերպել ավելի վաղ: