Լսողական հարուցված պոտենցիալներ

Հնարավորություն են տալիս գնահատել կենտրոնական և ծայրամասային լսողական ուղիները և օգտագործվում են լսողական նյարդի և ուղեղաբնի հիվանդությունների դեպքում: Ձայները հիվանդը լսում է ականջակալների միջոցով, ինչի ընթացքում չափվում է ուղեղի ցողունի ակուստիկ համակարգում գրգռիչի փոխանցման արագությունը:


Այս ոչ ինվազիվ թեստն օգնում է որոշել մարդու լսողական համակարգի առողջությունը՝ հնարավորություն տալով վաղ հայտնաբերել և կառավարել լսողության կամ ուղեղաբնում առկա ախտաբանական պրոցեսները: