Շարժողական հարուցված պոտենցիալներ
Օգտագործվում են կենտրոնական շարժողական ուղիների ֆունկցիոնալ վիճակի մասին պատկերացում ստանալու համար։ Դրանք օգտագործվում են շարժողական համակարգի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝ կողային ամիոտրոֆիկ սկլերոզը (ALS), ցրված սկլերոզը (MS) և ողնուղեղի ախտաբանական տարաբնույթ պրոցեսները: Մագնիսական խթանիչը դրվում է գլխի ու ողնաշարի վրա և տրվում է կարճ մագնիսական ազդակ: Վերջինս ուղեղում կամ ողնաշարի մոտ գտնվող նյարդերի վրա առաջացնում է իմպուլս, ինչը հանգեցնում է մկանների շարժողական արձագանքի:
Այն գրանցվում է կպչուն էլեկտրոդների միջոցով: Չափվում է խթանի փոխանցման արագությունը: Հետազոտությունը հակացուցված է սրտի կամ ուղեղի ռիթմավարներով, ինչպես նաև հաստատված էպիլեպսիա ախտորոշումով բուժառուներին:
