Գոտկային (լյումբալ) պունկցիա

Գոտկային (լյումբալ) պունկցիան բժշկական պրոցեդուրա է մեջքի ստորին հատվածից ողնուղեղային հեղուկի նմուշ հավաքելու նպատակով: Պոլինևրոպաթիաների, ցրված սկլերոզի, մենինգիտների և էնցեֆալիտների ժամանակ այս պունկցիան կարող է հաստատել ախտորոշումը կամ լրացնել կլինիկական պատկերը։ Որոշ  դեպքերում ախտորոշումը կարող է դրվել միայն լյումբալ պունկցիայի տվյալների հիման վրա։ Միջամտությունը արագ է և անվտանգ Այն կարող է կարևոր տեղեկատվություն տրամադրել բժիշկներին՝ տարբեր նյարդաբանական և վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցում։