Նյարդահոգեբանական ախտորոշում

Նյարդահոգեբանական ախտորոշումը կիրառվում է ճանաչողական և հուզական գործընթացների համատեքստում ուղեղի աշխատանքը գնահատելու նատակով։ Գնահատման ընթացքում նյարդահոգեբանը կիրառում է տարբեր թեստեր և առաջադրանքներ՝ մարդու հիշողությունը, ուշադրությունը, խնդիրների լուծման կարողությունները, խոսքը և մտավոր գործառույթները գնահատելու նպատակով։ 


Նյարդահոգեբանական ախտորոշման արդյունքները կարող են օգնել բացահայտել ճանաչողական խանգարումները և ուղեղի գործառույթների փոփոխությունները, որոնք կարևոր են այնպիսի հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են թուլամտությունը, ուղեղային տրավմատիկ վնասվածքները և այլ նյարդաբանական խանգարումներ։