24 ժամյա զարկերակային ճնշման մոնիթորինգ
24-ժամյա զարկերակային ճնշման մոնիթորինգը հետազոտություն է, որի ընթացքում հատուկ շարժական սարքի միջոցով ամբողջ օրվա ընթացքում ինքնուրույն չափվում է զարկերակային ճնշումը։ Այն օգնում է գնահատել ճնշման տատանումները բնականոն պայմաններում՝ աշխատանքի, հանգստի և քնի ժամանակ։ Այս մեթոդն ապահովում է առավել ճշգրիտ պատկեր, քան մեկանգամյա չափումները, և շատ օգտակար է հիպերտենզիայի ախտորոշման, բուժման արդյունավետության գնահատման և «սպիտակ խալաթի հիպերտենզիայի» բացահայտման համար։
