Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա ՝ ԷԷԳ

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան գլխուղեղի ֆունկցիոնալ, ոչ ինվազիվ հետազոտություն է՝ բիոէլեկտրական ակտիվության գրանցման միջոցով։ Հետազետոտւթյան ժամանակ հիվանդի գլխին երկու կողմից ամրացվում են էլեկտրոդներ՝ նախատեսված տարբեր դաշտերում՝ քունքային, ճակատային, ծոծրակային, գագաթային և կենտրոնական հատվածներում։ Հետազոտության նպատակն է հայտնաբերել գլխուղեղում առկա ախտաբանական շեղումները։


Հետազոտությունը գրեթե անփոխարինելի է էպիլեպսիայի դեպքում։ Այն հնարավորություն է տալիս ի հայտ բերել էպիլեպտոգեն օջախները, պարզել, թե որ բլթում է առաջանում էպիլեպտիկ ակտիվությունը, և ի՞նչ տեսակի է այն՝ մասնակի՞, թե՞ գեներալիզացված։ ԷԷԳ հետազոտությունը չունի հակացուցումներ և անվտանգ է։