Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիա

Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիան ժամանակակից ուլտրաձայնային հետազոտություն է, որի միջոցով գերձայնային ալիքներով ուսումնասիրում են ծայրամասային նյարդերը։ Այս մեթոդը կարող է արժեքավոր տեղեկատվություն տրամադրել նյարդերի վնասման պատճառի, ծավալի և ճշգրիտ տեղակայման վերաբերյալ։


Ուլտրաձայնային սոնոգրաֆիան մեծ նշանակություն ունի նյարդերի սեղմման համախտանիշների, պոլինեյրոպաթիաների, ինչպես նաև դժբախտ պատահարներից կամ վիրահատություններից հետո առաջացած նյարդային վնասվածքների գնահատման գործում։ Հետազոտությունն իրականացվում է վերջին սերնդի բարձրորակ ուլտրաձայնային սարքավորումներով։


Այս հետազոտությանը կարելի է դիմել, եթե առկա է հետևյալ գանգատներից որևէ մեկը՝ վերջույթների թմրածություն, տարօրինակ զգացողություններ, տաքի կամ սառի զգացողության խանգարում, մկանային թուլություն կամ ատրոֆիա, ինչպես նաև գիշերային ցավեր։ Այս ախտանիշները կարող են վկայել նյարդային համակարգի ախտահարման մասին։ Անհրաժեշտ է դիմել մասնագետի։


Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիան կիրառվում է մի շարք նյարդաբանական խնդիրների ժամանակ, օրինակ՝

  • նյարդի վնասվածք (սալջարդ, ձգում, պատռվածք, կտրում)
  • նեյրոպաթիաներ
  • նյարդերի ոչ տրավմատիկ սուր և քրոնիկ ախտահարումներ
  • նյարդային նորագոյացություններ (նևրոմաներ, շվանոմաներ և այլն)