Էխոսրտագրություն

Էխոսրտագրությունը (Էխոկարդիոգրաֆիա) սրտի ուլտրաձայնային հետազոտություն է, որը թույլ է տալիս գնահատել սրտի կառուցվածքն ու ֆունկցիան՝ ոչ ինվազիվ, անվտանգ և անցավ եղանակով։ Հետազոտության միջոցով հնարավոր է տեսնել սրտի պատերը, փականները, խոռոչները, ինչպես նաև արյան հոսքի ուղղությունը և ուժգնությունը։ Սովորական (տրանսթորակալ) էխոսրտագրությունը կատարվում է արտաքինից՝ կրծքավանդակի վրա տեղադրված սենսորով, սովորաբար տևում է 15–30 րոպե։